Երբ կարելի է դիմակ չդնել, իսկ երբ առանց դրա հնարավոր չէ

Այսօր գիտական համայնքի ներկայացուցիչների համար պարզ է, որ կորոնավիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ վարակվածների արտաշնչած մանր կաթիլների միջոցով։ Այս մասին Sputnik Մոլդովայի ռադիոյի եթերում ասել է հանրային առողջապահության ոլորտի փորձագետ Ալլա Տոկարչուկը։

Նրա խոսքով՝ դիմակը պահպանում է վարակակրի աէրոզոլային ամպից։

«Եթե երկու մարդ դիմակ են կրում, և նրանցից մեկը վարակված է, ապա երկրորդի վարակման ռիսկը 1,5 տոկոս է, իսկ առանց դիմակի՝ 90 տոկոս»,- նշել է փորձագետը։

Նա ընդգծել է, որ անթույլատրելի է հրաժարվել դիմակ դնելուց կամ հասարակական վայրերում այն պարզապես որպես աքսեսուար համարել։

«Այս վիրուսը մի տհաճ առանձնահատկություն ունի՝ երբեմն  ախտանիշներ չի ունենում։ Ցանկացած մարդ կարող է վարակված լինել, կարող է տարածել վարակը, բայց չիմանալ այդ մասին։ Եվ եթե ընդունենք, որ մեզնից մեկը հավանական վարակակիր է, ապա դիմակ կրելով, մենք պաշտպանում ենք մեր մերձավոր շրջապատը»,- հավելել է փորձագետը։

Տոկարչուկը նշել է, որ փողոցում կարելի է դիմակ չկրել, պայմանով, որ կպահպանվի 1,5 մետր սոցիալական հեռավորություն։ Բայց բանուկ փողոցում, որտեղ մարդկանց միջև հեռավորությունը մեկ մետրից պակաս է, դիմակն անհրաժեշտություն է։

Փորձագետի խոսքով՝ դիմակն անհրաժեշտ է նաև փակ տարածքում, իսկ տուն հասնելուն պես պետք է լվանալ ձեռքերը և հետո միայն հանել դիմակը։

Շարունակություն…