Նեյմարը կավարտի 13 տարվա համագործակցությունը Nike-ի հետ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը չի շարունակի համագործակցությունն ամերիկյան Nike-ի հետ, որին ներկայացնում էր 13 տարի։ Պայմանագիրն ավարտվում է օգոստոսի 31-ին եւ չի երկարաձգվի, հաղորդում է UOL Esporte-ն։ Կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել ֆինանսական հարցի շուրջ։

28-ամյա ֆուտբոլիստը կդառնա Puma-ի դեսպաններից մեկը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» 0։1 հաշվով պարտվելուց հետո ՊՍԺ-ն այժմ արձակուրդում է։ Նեյմարի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։