Լա Լիգան ամենաերկար մրցաշարն է, և պետք է պայքարել մինչև վերջ․ Յամալ

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը Mundo Deportivo-ի գալա-երեկոյի ժամանակ ամփոփել է անցած մրցաշրջանը և խոսել ընթացիկ նպատակների մասին։

«Հույս ունեմ, որ այս տարին ավելի լավը կլինի, քան նախորդը։ Լա Լիգան ամենաերկար մրցաշարն է, և պետք է պայքարել մինչև վերջ՝ այնպես, ինչպես անցած տարի։ Այս մրցանակը հպարտություն է ինձ, ընտանիքիս և ընկերներիս համար»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը։

Խոսելով Չեմպիոնների լիգայի մասին՝ Յամալը նշել է.

«Անկախ մրցակցից՝ մենք կներդնենք բոլոր ուժերը և կփորձենք հաղթել։ Իմ խաղը հիմնված չէ միայն գոլերի վրա։ Ես ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի»։

Անդրադառնալով 2025 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկությանը, որտեղ նա զբաղեցրել էր 2-րդ տեղը, Յամալը նշել է, որ կենտրոնացած է թիմային հաջողությունների վրա.

«Ես դրա մասին չեմ մտածում։ Դա մի բան չէ, որը որոշվում է միայն քո խաղով։ Ես պարզապես ուզում եմ վայելել ֆուտբոլը և հաղթել «Բարսայի» ու հավաքականի հետ»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24Times.info