TyC Sports. «Բարսելոնայի» նախագահը հրաժարական կտա, որպեսզի Մեսին մնա թիմում

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ակումբի ղեկավարության արտահերթ ժողովի ընթացքում հայտարարել է հրաժարական տալու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին, տեղեկացնում է TyC Sports-ը:

Բարտոմեուն որոշել է հրաժարական տալ, որպեսզի թիմի առաջատար Լիոնել Մեսին չհեռանա ակումբից:

Բարտոմեուի հրաժարական տալուց հետո ակումբի տնօրենների խորհուրդը որոշում կընդունի նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիոնել Մեսին տեղեկացրել է «Բարսելոնայի» ղեկավարությանը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբից հեռանալու որոշում ընդունելու մասին: