Մոսկվայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել փոքրիկ աղջկա, ով սկուտեր է վարել, այս մասին հայտնում է REN TV-ն՝ վկայակոչելով աղբյուրին։
Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի հյուսիսում։ Տատիկը չի կարողացել հետևել իր երեք տարեկան թոռնուհուն, երբ նա սկուտեր է վարել, իսկ երեխային ավտոբուսը հարվածել է։
Տուժած աղջիկը տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա վիճակի մասին մանրամասն տեղեկություններ չկան, բժիշկները նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում։