6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի Արգենտինայում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նրա հաղորդմամբ՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Լաս Լախաս քաղաքից 44 կմ հյուսիս՝ մոտ 4 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվում էր 161 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info