Խաղաղ օվկիանոսում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Կալեդոնիայի (Ֆրանսիայի անդրծովյան տարածք) ափերի մոտ շաբաթ օրը 7,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նոր Կալեդոնիայի վարչական կենտրոնից՝ Նումեայից 416 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է ավելի քան 94 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 45 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չեն ստացվել։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info