ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 14 զինծառայող է վիրավորվել

Ռուսաստանի Վորոնեժի մարզում գտնվող ռազմավանի վրա հարձակվել են երկու անօդաչու թռչող սարքեր, հայտնում են ռուսական Telegram ալիքները։

«Դա տեղի է ունեցել այս գիշեր. պայթուցիկներով լցված երկու անօդաչու թռչող սարքեր գրոհել են ռազմավանի վրա և անկման ժամանակ պայթել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան։

Միաժամանակ հաղորդվում է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է մոտ 14 զինծառայող։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info