Պայթյուն՝ Բաքվում․ հաղորդվում է զոհի և վիրավորների մասին

Բաքվում ուժգին պայթյուն է որոտացել հանրակացարաններից մեկում, որտեղ փախստականներ են բնակվում։
Այդ մասին հայտնել են տեղի լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Անաշկինի փողոցի վրա գտնվող շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել։
Երկու հոգի ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են։

Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info