Պերուի ոսկու հանքավայրում հրդեհ է բռնկվել, կան զոհվածներ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Անհայտ թվով հանքափորներ են զոհվել Պերուի ոսկու հանքավայրում ենթադրյալ հրդեհի հետևանքով, շաբաթ հայտարարել են իշխանությունները, քանի ոստիականությունը զբաղված էր մարմինները դուրս բերելով, տեղեկացնում է  Reuters-ը։

Առնվազն 27 հանքափոր կարող է զոհված լինել, ասվում է հարավային Արեկիպի տեղական կառավարության հայտարարության մեջ։

Արեկիպի կառավարությունը հայտարարել է, որ զոհվածների թիվը հաստատված չէ, «քանի որ հնարավորություն չի եղել կապվել հանքահորի հեռախոսով»։ Նա ավելացրել է, որ հրդեհի պատճառ կարող էր լինել կարճ միացումը։

Հանքահորի կառավարիչը Yanaquihua փոքր ֆիրման է։ Ընկերությունը մեկնաբանություններ չի տվել։

Սակայն Արեկիպի կառավարությունը հայտնել է, որ տեղեկություններ ունի, որ հանքահորի սեփականատերը պատահարից հետո դիմել է  օգնութան  խնդրանքով։

Շաբաթ կեսօրին մոտ դեպքի վայր են եկել բժշկական աշխատողներ՝ վիրավորներին օգնություն ցույց տալու համար, նաև երեք փրկարար, ավելացրել են տեղական կառավարությունից։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info