7 խաղաղապահ է վիրավորվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մալիում ՄԱԿ-ի բազմաչափ ինտեգրված կայունացման առաքելության (MINUSMA) առնվազն յոթ խաղաղապահներ վիրավորվել են՝ աֆրիկյան երկրի կենտրոնական հատվածում, երբ պայթել է ճանապարհին տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքը. հաղորդվում է առաքելության թվիթերյան էջում։

Միջադեպը տեղի է ունեցել Դուենցա քաղաքից 34 կմ դեպի հյուսիս։ Վիրավոր խաղաղապահների ինքնությունը, ներառյալ նրանց ազգությունը, չի հրապարակվում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info