6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Մալուկու քաղաքի Արու կղզիներում՝ 60 կիլոմետր խորության վրա. հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։

«Երկրաշարժը տեղի է ունեցել Արևմտյան Ինդոնեզիայի ժամանակով 16:19-ին: Էպիկենտրոնը գտնվել է Մալուկու կղզիներից 125 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժը տեղի է ունեցել 60 կիլոմետր խորության վրա»,- ասվում է Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ըստ սեյսմոլոգների՝ ցունամիի հավանականություն չկա։

Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info