8 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 26-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Սևան քաղաքի Նաիրյան  168-187 շենքերի,  Խաղաղության, Սարգիս Սևանցու, Գործարանային, Գրիբայեդովի, Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Բաբաջանյանի փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info