Երկուշաբթի օրը Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Զելանդիայի մաս կազմող Կերմադեկ արշիպելագի տարածքում, 7,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է 110 հազար բնակչություն ունեցող Վանգարեյ քաղաքից 963 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 33,6 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ԱՄՆ Ազգային օդերեւութաբանական ծառայությունը ցունամիի նախազգուշացում է տվել։

