Կրակոցներ են եղել, շտապօգնության երեք մեքենա է բարձրացել դիրքեր

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կութ համայնքի նախկին ղեկավարը հաստատել է, որ այսօր դիրքերում անհանգիստ է եղել:

«Իմացանք, որ վերևում կրակոցներ են եղել ու Շտապ օգնության երեք մեքենա է բարձրացել դիրքեր, թե զոհեր էլ են եղե՞լ, կա՞ն արդյո՞ք վիրավորներ, ես այս պահին չգիտեմ»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում քիչ առաջ հայտնեց Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի նախկին ղեկավար Սիմա Չիտչյանը, ով հավելեց՝ վաղ առավոտից Վարդենիս քաղաքում է եղել, քիչ առաջ է վերադարձել գյուղ և իմացել կատարվածի մասին միայն այսքանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info