6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Երեքշաբթի օրը Ֆիջի կղզու ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Աղետի էպիկենտրոնը գտնվել է հանրապետության մայրաքաղաք Սուվա քաղաքից 474 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է 77,3 հազար մարդ։ Օջախն ընկած էր 576 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի եղել:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info