Ադրբեջանի դրոշը այրելու համար աշխատանքից ազատել Արամ Նիկոլյանին. Վարչապետի աշխատակազմից Հ1-ին հրահանգել են

Aysor.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից Հանրային հեռուստաընկերությանը հրահանգվել է աշխատանքից ազատել Հանրային հեռուստաընկերության ոճաբանական ստուդիայի ղեկավար Արամ Նիկոլյանին՝ Ադրբեջանի դրոշը այրելու համար:
Հիշեցնենք, որ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը դիզայներ Արամ Նիկոլյանն այրեց բեմին հայտնված Ադրբեջանի դրոշը։

Նիկոլյանն իր արարքը որակում է, իր ձևակերպմամբ, հայ տղամարդու, թասիբով հայի արարք։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info