Եգիպտոսի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել շաբաթ օրը Կարմիր ծովում՝ Եգիպտոսից արևելք։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ըստ աղբյուրի՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Հուրգադայից 63 կմ հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է մոտ 207 հազար մարդ։ Օջախը գտնվել է 30 կմ խորության վրա։

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info