Զոհվածների ծնողները փակել են քննչական կոմիտեի մուտքերն ու ելքերը 24 ժամ մնալու են այստեղ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

44-oրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները կրկին Քննչական կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։

Զոհվածների ծնողները փակել են քննչական կոմիտեի մուտքերն ու ելքերը
24 ժամ մնալու են այստեղ
Խմբագրված
Քաղաքացիներին կոչ են անում՝ միանալ իրենց, որ քայլերթով գնան Ազատության հրապարակ
Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։

Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։ Նույն օրը հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info