«Հայերի արյունն ենք թափել»․ Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը «լայվով» դիմել է հետևորդներին

Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը «լայվով» դիմել է հետևորդներին:

«Մենք հայի արյուն ենք թափել: Մենք գլխատեցինք հայերին: Իսկ հիմա մենք դեռ ողջ ենք,  մեռած չենք։ Եթե նույնիսկ մեռնենք, թող մեզ գնահատեն։

Մենք հայրենիքի դավաճան չենք»,- ասել է այսօր ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը տեսանյութում, որը տեսագրել է իր հեռախոսով մինչև ձերբակալությունը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր  ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ադրբեջանցի զինվորականին գյուղացիներն են բռնել՝  Սյունիքի մարզի Աճանան գյուղից 3 կիլոմետր հեռավորության վրա։ Նա եղել է տարածքում, որտեղ գյուղացիները խոզեր են պահում:

Հիշեցնենք՝ հայտնաբերված երկրորդ ադրբեջանցին այս պահին Կապանի ոստիկանության բաժանմունքում է։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info