Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆ մամուլի խոսնակ

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Նշենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01։00-ից 02։00-ի սահմանում, Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինծառայող էր հայտնաբերվել և ձերբակալվել։ Ձերբակալվածը հայտնել էր, որ իր հետ եղել է ևս մի զինվոր։ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ որոնողական աշխատանքներ են ընթանում՝ առանց այլ մանրամասներ հայտնելու։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info