6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Պետրոպավլովսկ-Կամչատսկից 445 կմ հեռավորության վրա 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքում։

«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 445 կմ հեռավորության վրա, խորությունը՝ 94,3 կմ, ուժգնությունը՝ 6,0»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սախալինի շրջանի ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ժամը 13:22-ին (Մոսկվայի ժամանակով 05:22-ին) երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Սեւերո-Կուրիլսկ քաղաքից 150 կմ հարավ։

Ինչպես ՏԱՍՍ-ին են հաղորդել սեյսմոլոգները, Պարամուշիր կղզու Սեւերո-Կուրիլսկի բնակիչները զգացել են երեքից չորս բալ ուժգնությամբ ցնցումներ: Նման ուժով զգացվում են նկատելի շարժ, ապակիների ցնցումներ, ջահերը ճոճվում են։ Ռուսաստանի ԱԻՆ Սախալինի շրջանի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը հավելել է, որ այժմ շենքերն ու շինությունները ստուգվում են վնասների չափերը ճշտելու համար։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info