4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Պապուա Նոր Գվինեայում շաբաթ օրը 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Աղետի էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Պորտ Մորսբիից 505 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է ավելի քան 300 հազար մարդ։ Օջախը ընկած էր 173 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info