6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է շուրջ 252 հազար բնակչություն ունեցող Տալկաուանո քաղաքից 119 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 15 կմ խորության վրա։ Այն գրանցվել է մարտի 30-ին տեղական ժամանակով ժամը 14։33-ին (երևանյան ժամանակով՝ 21։33-ին)։

Ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների կամ տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվել։