Իրանում երկրաշարժ է գրանցվել

Իրանի հյուսիս-արևելքում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը ։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է շուրջ 83 հազար բնակչությամբ Շիրվան քաղաքից 13 կմ դեպի արևելք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել: