Ճապոնիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնական Հոկայդո կղզու ափերի մոտ 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա:

Երկրի գլխավոր օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 18:18-ին (Երևանի ժամանակով 13:18-ին): Օջախը գտնվել է 20 կմ խորության վրա։

Մինչև 4 բալ ուժգնությամբ ցնցումները զգացվել են Հոկայդո, Աոմորի, Իվատե պրեֆեկտուրաներում: