Խոշոր վթար. մահացել է 4 մարդ

ՌԴ Պենզայի շրջանում բախվել են երկու ավտոմեքենա, ինչից հետո մեքենաներից մեկը հրդեհվել է։

Ինչպես հաղորդում է RenTV-ին, վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս երկուսը հոսպիտալացվել են։

Միջադեպը տեղի է ունեցել Սերդոբսկի շրջանում՝ Ալեքսանդրովկա-Բեկովո տեղական ճանապարհի 46-րդ կմ-ում՝ Շկոլնի գյուղի մոտ։