Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 98 դեպք. Գրանցվել է 5 ավտովթար, զոհվել է 2, վիրավորվել՝ 8 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 23-24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք:

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 28, անձնական ունեցվածքի գողության` 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության՝ 5, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 4-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ դրանք իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու և ապացույցները կեղծելու՝ 2-ական, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինքնասպանության հակելու, թմրամիջոցի մաքսանենգության ու սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 10 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 2 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: