Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում 5 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
5 բալանոց երկրաշարժի էպիկենտրոնը՝ Քահրամանմարաշ քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք, օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։
Երկրորդ ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03.39-ին։ Օջախը գտնվել է 7,3 կմ խորության վրա։
Երկու դեպքում էլ զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

