Երեկ զոհված զինվորը մահացու վիրավորում է ստացել գլխի շրջանից

Երասխում ժամկետային զինծառայող Արշակ Սարգսյանը մահացու վիրավորումը ստացել է գլխի հատվածում՝ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Կատարվել են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ, նախաքննությունը շարունակվում է»,- հայտնել են ՔԿ-ից։

Երեկ՝ մարտի 22-ին՝ ժամը 16.20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը: