Կրկին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում

Թուրքիայի Մարաշի նահանգում տեղական ժամանակով 12:19-ին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։

Վերջին տվյալներով` զոհերի թիվը գերազանցել է  50.000-ը: