Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ-ին տրամադրում է ամենագնաց մեքենաներ. մանրամասներ

FILE PHOTO: An aerial view of the Pentagon building in Washington, June 15, 2005/File Photo

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը «Զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման» ծրագրի շրջանակներում Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրում է մի շարք տեխնիկական սարքավորումներ, 13 ամենագնաց մեքենաներ և դրանց պահեստամասեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգից։

 

Ներկայացված նախագծի համաձայն, նշված գույքն ամրացվելու է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը` սահմանապահ զորքերի կողմից իրենց առջև դրված խնդիրների առավել արդյունավետ լուծման նպատակով: Նախագիծը առաջիկայում կներկայացվի խորհրդարանի վավերացմանը։