Տաջիկստանում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Տաջիկստանում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 10 հազար բնակչություն ունեցող Ռաշտա քաղաքից 51 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։