Լուսինե Կիրակոսյանին արհեստական շնչառության սարք է միացվել

Սիրված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Նա վերակենդանացման բաժանմունքում է:

Այս մասին MediaHub-ին հայտնեցին Էրեբունի ԲԿ-ից:

Ավելին՝ դերասանուհին արհեստական շնչառության սարքին է միացվել:

«Ցավոք, դրական որևէ տեղաշարժ չկա»,-հայտնեցին մեզ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info