5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կոստա Ռիկայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Աղետի էպիկենտրոնը գտնվել է Կուեպոս քաղաքից 11 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 7,8 հազար մարդ։

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info