Տարրական դպրոցի ուսուցչուհին դանակահարել է զուգընկերոջը և մարմինը թաղել տան հետնամասում գտնվող այգում

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Մեծ Բրիտանիայում դատավարություն է ընթանում Արեւելյան Միդլենդ կոմսության տարրական դպրոցի ուսուցչուհու նկատմամբ, որը դանակահարել է սիրեցյալին եւ նրա մարմինը թաղել այգում: Այս մասին հայտնում է Metro-ն։

49-ամյա Ֆիոնա Բիլը հաշվեհարդար է տեսել 42-ամյա ընկերոջ՝ Նիկոլաս Բիլինգհեմի նկատմամբ 2021 թվականի նոյեմբերին։ Զույգը հարաբերությունների մեջ է եղել 17 տարի։ Այդ ընթացքում տղամարդը բազմիցս դավաճանել է Բիլին, իսկ նրա սիրուհիներից մեկը նույնիսկ նրանից երեխա է լույս աշխարհ բերել։ Ուսուցչուհին վստահ էր, որ Բելինգհեմը կրկին սիրավեպ է սկսել մեկ այլ կնոջ հետ և որոշել է հաշվեհարդար տեսնել։

Նա մանրակրկիտ ծրագրել էր սպանությունը։ Մասնավորապես, կինը գործընկերներին հայտնել է, որ վարակվել է COVID-19-ով և ինքնամեկուսացվել տանը։ Բացի այդ, Բիլը ձեռք է բերել մարմինը թաքցնելու համար անհրաժեշտ իրեր։ Կնոջ մոտ հայտնաբերվել է օրագիր, որտեղ նա մանրամասն նկարագրել է սպանությունը։ Ուսուցչուհին պնդում էր, որ ընկերն իր մեջ սնուցում է մութ ուժը, որը նաինքն անվանում էր Կակաչ 22. Այն բանից հետո, երբ Բիլինգհեմը գնաց քնելու, Բիլը պառկած էր անկողնում, թմրանյութեր էր օգտագործում և «ազատ արձակում Կակաչը22-ը»։

Կինը գրել է, որ որոշել է սպանել իր սիրելիին 2021 թվականի Հելոուինին։ Մինչ տղամարդը լոգարանում էր, նա դանակը թաքցրել էր մահճակալի կողքի գզրոցում։ Երբ Բելինգհեմը վերադարձավ ննջասենյակ, կինը համոզեց նրան, որ աչքերը կապած լինի, իսկ հետո հաշվեհարդար տեսավ նրա հետ: Գրառումներում կինը նաև բողոքում էր, որ մահացածին քարշ տալը շատ ավելի դժվար է, «քան դա թվում է հեռուստատեսությամբ»:

Այն բանից հետո, երբ Բիլը թաղեց սավանով փաթաթված Բիլինգհեմի մարմինը պարտեզում, նա ներկեց ննջասենյակի արյունով ցողված պատերը և շարունակեց ապրել այնպես, կարծես ոչինչ չէր պատահել: Բացի այդ, նա իր զոհի հեռախոսից հաղորդագրություններ էր ուղարկում իր սիրելիներին և գործընկերներին՝ պատրանք ստեղծելով, որ նա ողջ է: Այնուամենայնիվ, տղամարդը հետախուզման մեջ էր 2021 թվականի հոկտեմբերի վերջից։

Դպրոցի աշխատակիցները, որտեղ աշխատում էր Բիլը, շուտով պարզել են, որ նա չի հիվանդացել կորոնավիրուսային վարակով։ Ոստիկանները շփվել են նրա հետ՝ փորձելով պարզել, թե ուր է գնացել նրա զուգընկերը։ Դրանից հետո ուսուցչուհին ինքնասպանության անհաջող փորձ է կատարել։ Նրան ձերբակալել են 2022 թվականի մարտին։

Բրիտանուհու պաշտպանյալը պնդում է, որ սպանությունը չկանխամտածված է եղել եւ տեղի է ունեցել այն պատճառով, որ նա ուժասպառ է եղել եւ կոտրվել է հոգեբանորեն իրեն գերիշխող Բիլինգհեմի կողմից: Դատավարությունը շարունակվում է։