Ջերմաստիճանը մարտի 18-ին կբարձրանա 3-5 աստիճանով, Երևանում հնարավոր է կարճատև անձրև

Երևանում այսօր ցերեկը, մարտի 19-22-ը սպասվում է անձրև։
Մարտի 18-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև:
Մարզերում այսօր ցերեկը, մարտի 19-ին, 20-ին, 22-ին՝ շրջանների զգալի մասում, 18-ին, 21-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ:
Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև։