Ինդոնեզիայում, Արեւելյան Ճավա նահանգում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով ժամը 5.22-ին, 298 հազար բնակիչ ունեցող Ջեմբեր քաղաքից 266 կիլոմետր հարավ։ Օջախը գտնվել է 30 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։


