Ադրբեջանցիները կրակել են խաղողի այգում աշխատող արցախցիների ուղղությամբ. աշխատանքները դադարեցվել են

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Արցախի Մարտունու շրջանի  խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս՝ հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ, ինչի հետեւանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Ներքին գործերի նախարարությունից։

«Մարտի 15-ին ժամը 11-ի սահմանում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։

Կրակոցների հետեւանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։ Տուժածներ չկան»,– ասվում է հաղորդագրության մեջ։