Ռումինիայում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնի հաղորդմամբ` էպիկենտրոնը գտնվել է Նեխոյու քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 11,3 հազար մարդ։
Նախնական տեղեկություններով՝ զոհեր և ավերածություններ չկան, ցունամիի ահազանգ չի հայտարարվել, շտապօգնություն կանչեր չեն եղել։


