Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր․ ԱՀ ՊՆ

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 10֊ի  ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում շփման գծի հյուսիսային  ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանությունից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։

Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Նշվում է, որ ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info