Թուրքիան կրկին ցնցումների մեջ է

Այսօր Թուրքիայում տեղական ժամանակով ժամը 05:28-ին 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կեսարիայից 8 կմ հարավ-արևմուտք:
Քաղաքում ապրում է մոտավորապես 592000 մարդ։ Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 7 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info