Տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր, ժամը 14.20-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. վթարի է ենթարկվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ ժամը 16.10-ի դրությամբ տուժած 24 քաղաքացի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:

Նրանցից մեկը՝ 1970 թ. ծնված Թամարա Դավթյանը, մահացել է:

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info