5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի արևելյան ափերի մոտ, 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. հայտնում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության տարածաշրջանային բաժանմունքի կայքը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 8-ին Կամչատկայի ափերի մոտ երեք ցնցում է տեղի ունեցել։ Ամենաուժեղի ուժգնությունը կազմել է 6,1 բալ, այն զգացել են թերակղզու երեք բնակավայրերի բնակիչները։ Նրանց խոսքով՝ տներում ճոճվել են ջահերը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info