Թուրքիայի Հաթայ նահանգում կրկին 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Հաթայ նահանգում երեկ կրկին 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ինչպես հայտնում են կենտրոնից՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսկենդերուն քաղաքից 19 կմ հյուսիս՝ 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info