Նոր երկրաշարերժ Թուրքիայում, զոհերի մասին տեղեկություններ չկան

Եվրոպական-Միջերկրական սեյսմագիտական կենտրոնի փոխանցմամբ, այսօր առավոտյան Թուրքիայում տեղի է ունեցել 4.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ըստ հաղորդագրության, դրա էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա քաղաքից մոտ 60 կիլոմետր հյուսիս-արևմուտք՝ 5 կիլոմետր խորության վրա:

4.4 մագնիտուդով երկրաշարժ գրանցվել է Ադիյամանի և 4.1 մագնիտուդով երկրաշարժ՝ Անթաքիա ավանի մոտակայքում: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 45 հազար մարդ: Դրանից հետո գրանցվել են հազարավոր հետցնցումներ: