«Ստացվեց շտապ ու անհապաղ վիրահատություն». Հասմիկ Խոջյանը՝ առաջնեկի ծնունդի եւ նրա անվան ընտրության մասին

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը մարտի 2-ին մայր է դարձել: Դերասանուհու առաջնեկն աղջիկ է: Ինստագրամյան էջում Հասմիկը հետեւորդներին տեղեկացրել է, որ դստերը կնքել են Նարէ անվամբ: Հետեւորդները հետաքրքրվել են նաեւ, թե ինչպես է ընթացել դերասանուհու ծննդաբերությունը.

Нет описания.

«Պլանային կեսարյան էր, բայց ստացվեց շտապ ու անհապաղ վիրահատություն, ու փառք Աստծո, որ հասցրեցինք»,-նշել է Հասմիկը:

Դերասանորհին ամուսնացել է անցած տարի:

Հասմիկն ամուսնու հետ հրապարակումներ հաճախ չի անում, բայց գեղեցիկ կարգավիճակում հասցրել է մասնակցել մի շարք ֆոտոշարքերի, որոնցով կիսվել է նաեւ հետեւորդների հետ: Դստեր ծննդյան առթիվ Հասմիկը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է,-«Բարի գալուստ մեր աղջիկ, մեր ընտանիքի լույս ու մեր գարուն»: