Հզոր երկրաշարժ՝ Մեքսիկայում

Մեքսիկայի Օախակա նահանգում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ըստ այդմ, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տուկստլա- Գուտիերես քաղաքից (մոտ 537 հազար բնակչություն ունի) 123 կմ դեպի հարավ-արևելք:

Օջախը գտնվել էր 100 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info