Հունաստանի Տեմպի քաղաքում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով նախնական տվյալներով զոհվել են 32 մարդ, առնվազն 85-ը՝ վիրավորվել։ Հայտնում են Հունաստանի հրշեջ ծառայությունից։
Միջադեպը, ըստ հանրային հեռուստատեսության ERT-ի, տեղի է ունեցել կեսգիշերին մոտ դեռևս չպարզված հանգամանքներում: Ուղևորատար գնացքը, որում եղել է 350 մարդ, մեկնել է Աթենք-Սալոնիկ երթուղով։
Բախումից հետո հրդեհ է բռնկվել, երեք մարդատար վագոնները դուրս են եկել ռելսերից։