ԱՄՆ դեսպանատան իրազեկումը՝ «Գրին քարտի» խաղարկության վերաբերյալ

ԱՄՆ Բազմազանության վիզայի ծրագրով («գրին քարտ») ընտրվելը դեռ հարցազրույցի վիզայի երաշխիք չէ։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

«Որպեսզի հնարավորինս շատ վիզաներ տրամադրվեն, առկա վիզաների քանակից ավելի շատ մասնակիցներ են ընտրվում»,-հայտնում են դեսպանատնից։

Հավելենք, որ Բազմազանության արտոնագրի 2024 թվականի խաղարկության համար գրանցումն ավարտվել է 2022 թ․ նոյեմբերի 8-ին` ժամը 12։00-ին։ Տվյալները գրանցելու միակ միջոցը եղել է dvprogram.state.gov կայքը։ Հայտատուներն իրենց հաստատման տեղեկատվությունը կկարողանան ստանալ 2023 թ.-ի մայիս ամսին։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info